Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ խորհրդարանական վաղաժամ ընտրությունների հարցը կարող է քննարկվել, եթե խորհրդարանը կորցնի «աշխատունակությունը»։
Էրդողանն ընդգծել է, որ վաղաժամ ընտրություններն անցանկալի են։ Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձննաժողովի ղեկավար Մուսթաֆա Շենթոփը հայտարարել էր, որ եթե սահմանադրական փոփոխությունները չհաստատվեն խորհրդարանում, ապա կանցկացվեն վաղաժամ ընտրություններ։
Ակնկալվում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցկացվելու է ապրիլին։








































