Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, այս գիշեր տեղի ժամանակով 00:25-ին Մոսկվայի Բելովեժսկայա փողոցում վթարի ենթարկվել մոտոցիկլետ, որի հետևանքով տուժել են ադրբեջանցի և հայ պատանիներ:
Հետագայում պարզվել է, որ մոտոցիկլետը վարել են 1994 թ. ծնված ադրբեջանցի և 1996 թ. ծնված հայաստանցի պատանիներ: Քննության ընթացքում պարզվել է, որ այդ մոտոցիկլետը գողացված է եղել: Վթարի ժամանակ պատանիներից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը գտնվում է ծանր վիճակում:









































