National Geographic հեղինակավոր ամսագիրը հրապարակել է համեղ սնունդ ունեցող քաղաքների ցանկը, որոնք ոչ բոլորին են հայտնի։ Ցանկում ներառված է նաև Երևանը։
National Gegraphic-ի լրագրող Նենսի Գափթոնն այցելել է Երևանի կենտրոնում գտնվող մի շարք սրճարաններ, ռեստորաններ՝ համտեսելով ինչպես ազգային ճաշատեսակներ, այնպես էլ վրացական խինկալի և զանազան աղանդեր։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է հայտնվել տոլման և խորովածը։ Հոդվածում նշվում է նաև, որ Երևանում կարելի է վայելել շատ համեղ սուրճ և գինու տարբեր տեսակներ։
Երևանից բացի ցանկում տեղ են գտել նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքը, Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա):









































