Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կատարում է ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող և չհանդիսացող երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունները.
«Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները, մենք սկսել ենք նավթի արդյունահանման փուլային կրճատումը։ Նավթարդյունահանման կրճատումն ընթանում է նավթային ընկերությունների պլանները գերազանցելով։
Մենք անգամ 10 օրով ավելի շատ ենք կրճատել, քան պլանավորել էինք»։
Ավելի վաղ նավթարդյունահանման կրճատման մեկնարկի մասին հայտնել են համաձայնագրի մասնակիցներ Սաուդյան Արաբիան, Իրաքը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Ղազախստանը, Ադրբեջանը և այլն։









































