«Էվերթոն»-ի ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել թիմի առաջատարների` Մարուան Ֆելաինիի և Լեյթոն Բեյնսի ծառայություններից:
Liverpool Echo –ն հայտնում է, որ ակումբի ղեկավարները մերժել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը: «Կրմիր սատանաներ»-ը 28 մլն ֆունտ էին առաջարկում ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց: Բելգիացի կիսապաշտպանի իրավունքների համար առաջարկվում էր 16 մլն, իսկ Անգլիայի հավաքականի ձախ պաշտպանի` 12 մլն ֆունտ:
Նշենք, որ «Էվերթոն»-ի ղեկավարներին զայրացրել է «Յունայթեդ»-ի առաջարկը: Ակումբի ղեկավարները հայտարարել են, որ նշված ֆուտբոլիստները կշարունակեն հանդես գալ «Էվերթոն»-ում:







































