Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

Ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի տնտեսական պատերազմը Հայաստանի համար

Ռուսաստանը տնտեսական պատերազմ է հայտարարել Ուկրաինային: Ըստ Ուկրաինայի գործատուների դաշնության՝ երկիրը փաստացի արգելել է ուկրաինական ապրանքների ամբողջ արտահանումը ռուսական շուկա: Ուկրաինացի արտահանողները հուլիսից սկսած ռուս-ուկրաինական մաքսային սահմանին ենթարկվում են խստագույն ստուգումների: Այս ամենին ի պատասխան՝ Ռուսաստանի Մաքսային միության մատակարարների ասոցիացիայի նախագահ Օլեգ Նոգինսկին նշել է, որ ոչ թե արգելվել է ուկրաինական արտահանումը ռուսական շուկա, այլ սկսել են պարզապես ավելի խիստ զննում իրականացնել:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորն» արգելել էր Ռուսաստան ներկրել ուկրաինական «Ռոշեն» ընկերության արտադրած հրուշակեղենը՝ պատճառաբանելով՝ թե դրանցում քաղցկեղածին բենզապիրեն նյութ կա:

Փորձագետների հաշվարկներով՝ այս քաղաքականության շարունակումը Ուկրաինայի կորուստները կարող է հասցնել 2-2,5 մլրդ դոլարի միայն այս տարվա երկրորդ կիսամյակում:

Այս քաղաքականության առումով պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ աշնանը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Ուկրաինան պատրաստվում է Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ:

Այդ նույն ճանապարհով պատրաստվում է անցնել նաև Հայաստանը: Եվ եթե հենց այս հանգամանքն է նման միջոցառումների իրականացման պատճառը, ապա Հայաստանի համար սա նույնպես նախազգուշացում է:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին Ռուսաստան է արտահանվել մոտ 143 մլն 460 հազար դոլարի ապրանք:

Ռուսաստանին է բաժին ընկնում մեր արտահանման 20.5, ներմուծման՝ 23 տոկոսը, և այս թվերին մոտ տեսակարար կշիռ մեր արտաքին առևտրում չունի ոչ մի երկիր: Այնպես որ, առևտրային պատերազմը թանկ կարող է նստել հայ արտահանողների և ընդհանրապես Հայաստանի տնտեսության վրա: Ստացվում է, որ համաձայնագրի ստորագրումից առաջ Հայաստանը պետք է հասցնի գոնե որոշ չափով դիվերսիֆիկացնել արտահանումն ըստ երկրների՝ հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում