Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Ջայլամը որպես հասարակական-քաղաքական կատեգորիա, կամ ո՞ւմն է, վերջապես, Հայ առաքելական եկեղեցին

Վերջերս հանրության մեջ բուռն քննարկման առարկա է դարձել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը ` ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նամակի էությունը վերաբերում էր վերջին տարիներին Հայ եկեղեցում տեղ գտած որոշ անհարիր երևույթներին, հայ հոգևորականին ոչ վայել պահվածքին, ընչասիրությանը, նյութականի հանդեպ չափից ավելի դրսևորած վերաբերմունքին, ինչպես նաև որոշ մանրամասներ են բացահայտվում ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականի հետ կապված: Ու չնայած նամակը գրված է բարձրաստիճան եկեղեցականին հարիր հարգանքով ու արարողակարգային հավելումներով, բովանդակությունը բավականին սուր և սթափեցնող էր:

 Մայր Աթոռից մի քանի օր շարունակ հերքում էին նման բովանդակությամբ նամակի ստացումը, բայց Սրբազան պատրիարքն անդրդվելի էր և նամակի առաքումը կրկնեց այնքան, մինչև հասցեատերերը հավատացին իրենց աչքերին:

http://pic.1in.am/upimg/2013/08/06/arm13757739768.JPG

 Քննարկումը, սակայն, նամակի բովանդակությունից տեղափոխվեց այլ հարթություն, այն է` կպատշաճե արդյոք եկեղեցու կառավարման ներքին խնդիրները դարձնել հրապարակային քննարկման առարկա: Իսկ առիթը նամակի հանրայնացումն էր, որը միտումնավոր, թե ակամա, տեղի ունեցավ և բորբոքեց կրքեր հանրության լայն շրջանում:

http://2.bp.blogspot.com/-27pVsLbkRPM/UhCpPwa2INI/AAAAAAAAAH4/LlagqceujpA/s1600/imagesCAGUEGVZ.jpg

 Հանրության ականջին սովորական էին դարձել վերջին տասնամյակում ՀԱԵ որոշ բարձրաստիճան «սպասավորների» վերաբերյալ արվող բացահայտումները, մամուլի հրապարակումները և տարածվող խոսակցությունները: Ժողովրդական բանահյուսությունը հետ չէր մնում այս ամենից և «լրացնում էր» թեման անեկդոտներով և զանազան ծիծաշարժ պատմություններով:

http://4.bp.blogspot.com/-LHbbQGfZ8r8/UhCjqPMEpVI/AAAAAAAAAGw/Zzw9Gwh4gSE/s200/garegin.jpg

 Սակայն պարզ երկնքում ամպրոպի պես ճայթեց նման Բարձր ատյանից` Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռից, Երուսաղեմի հայոց պատրիարքությունից հնչեցված մեղադրանքները ու սուր քննադատությունը, և հանրությունը շոկ ապրեց:

 Իրոք, մտահոգիչ է լսել նման բաներ արդեն Եկեղեցու բարձրաստիճան խողովակներից, սակայն այստեղ, կարծում եմ, կա առավել կարևոր ու մեթոդաբանական հարց, առավել սկզբունքային խնդիր, քան նամակի բովանդակությունն է: Դա հանրության արձագանքն է, մոտեցումն է հարցին, դրա հանրային ընկալումներն ու մեկնաբանությունները:

http://1.bp.blogspot.com/-aJQhNrgVc8Q/UhCjroDZiqI/AAAAAAAAAG4/9ebBtyOCdbc/s1600/patarag.jpg

 Արդյո՞ք կարելի է խոսել եկեղեցում առկա խնդիրների մասին բարձրաձայն, թե՞ դա մի գաղտնի ոլորտ է, խիստ կապակցված ազգային և պետական անվտանգության հետ (ինչպես իրենց ասուլիսում և հայտարարության մեջ նշել են որոշ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ), որը խորհրդավորության շղարշով պարուրված պետք է զերծ լինի սովորական մահկանացուներիս աչքերից:

 Արդյո՞ք եկեղեցին հանրությունից սերված և հանրությանը հոգևոր ծառայություն մատուցող, բովանդակությամբ` թեև հոգևոր, բայց` հանրային-հասարակական կառույց է, թե այն վերազգային ու վերհասարակական մի ինստիտուտ է` իր խնդիրներով ու արատներով հանրությանը տակավին անհասկանալի, անհասանելի ու անմատչելի:

http://1.bp.blogspot.com/-dyJlF9A_Fg8/UhCjs1bl-vI/AAAAAAAAAHA/hxxB4-AcJfE/s320/Vazgen+a.jpg

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդինն է, հայ ազգինն է, ողջ հայությանը` Հայրենիքում և Սփյուռքում, սերված նրանից և կոչված ծառայելու նրան: Քրիստոնեության հոսանքների մեջ չեմ մտաբերում մեկ այլ եկեղեցի, որի անվանման մեջ այսպես ընդգծված էթնիկ պատկանելիության նշում լինի: Նույնիսկ պատմականորեն այն ավելի մոտ ու ավելի սերտ է կապված եղել հանրությանն ու ժողովրդին, քան քրիստոնեական այլ եկեղեցիները, մեր եկեղեցին «ժողովրդական» եկեղեցի է եղել, եթե կարելի է սույն եզրը կիրառել կրոնական կառույցի հանդեպ: Միգուցե այդ «մտերմությունն» է, որ եկեղեցու միջնադարյան պատմության մեջ չի խոսվում ինկվիզիցիայի մասին: Հայ եկեղեցական ժողովները օրինակ կարող են ծառայել բազմակարծության և ժողովրդավարության դրսևորման իրենց ձևերով ու եղանակներով:

http://1.bp.blogspot.com/-2WUyM_tY9jA/UhCj0CEVS0I/AAAAAAAAAHY/MaaivJAx8Xk/s320/vazgen+1.jpg

 Եվ ահա, 21-րդ դարում փորձ է արվում օտարել այն հանրությունից, իբր «բարձր պահելու համար» եկեղեցու անունն ու հեղինակությունը:

 Չեմ ուզում «օֆշորային» պատվերի կարգին դասեմ վերջին տարիներին մի ակնթարթում խորը ու խիստ հավատացյալ դարձած սովետական աթեիստ գիտնականների ու չինովնիկների արագ արձագանքը և Պատրիարքին ուղղված բրեժնևյան ոգով գրված «ասուժդամսները»:

 Բայց կուզենայի մի հանգամանքի վրա սևեռել մեր ուշադրությունը:

 Ավելի քան 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու անունն ու վաստակած հեղինակությունը որպես ասպար օգտագործելը` կոծկելու եկեղեցու ներկայիս աղաղակող թերությունները և օրըստօրե ահագնացող խնդիրները, կամ, առնվազն` կանխելու դրանց շուրջ ծավալվող քննարկումներն ու երխոսությունը, շատ անհեռանկար ու վտանգավոր ճանապարհ է: Այն տանում է դեպի այդ խնդիրների սրացում, դեպի եկեղեցու ու հասարակության միջև արդեն գոյացող անջրպետի խորացում, դեպի եկեղեցու վարկի ու հեղինակության սասանում:

 Վերջում` մի բան:

http://1.bp.blogspot.com/-SVBr17aEYZ4/UhCjxED6njI/AAAAAAAAAHQ/wuTmk1zlSxs/s320/%25D5%25A3%25D5%25A1%25D6%2580%25D5%25A5%25D5%25A3%25D5%25AB%25D5%25B6+%25D5%25A1.jpg

 Հիվանդության բուժումը սկսվում է պարզ երկխոսությունից, հիվանդի ու բժշկի զրույցից, հիվանդի «ինքնախոստովանությունից»:

Այդպես է թե՚ աշխարհիկ, թե՚ հոգևոր կյանքում:

 – Ո՞րտեղդ է ցավում, ի՞նչ ես կերել, իսկ այսպես ցավո՞ւմ է…. և այլն:

 Որից հետո կատարվում է ախտորոշումը և բուժումը:

 Առողջ հասարակության հիմքը երկխոսությունն է, երբ առկա խնդիրների շուրջ, լինեն դրանք քաղաքական, հասարակական, թե` հոգևոր-եկեղեցական, բաց և հրապարակային երկխոսություն է ընթանում: Սա է առողջացման միակ ճանապարհը: Այլ ճանապարհ չկա:

 Սերոբ Անտինյանի բլոգը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում