Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Վահանակային արդարադատություն

Հանրապետության, այսպես ասած, զբոսաշրջային կենտրոնների փողոցներում կարելի է հանդիպել հետաքրքրական գովազդային պաստառների՝ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ: Սա, ամենայն հավանականությամբ, հայկական նոու-հաու է՝ զբոսաշրջիկներին գովազդային մեծ վահանակների միջոցով ցույց տալ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումներ են իրականացվում: Իհարկե, խոսքը հայաստանցի զբոսաշրջիկների, այսինքն ներքին տուրիզմին նախապատվություն տվողների մասին է, քանի որ պաստառները հայերեն են: Թեև կարող են կարդալ նաև սփյուռքահայերը, որոնք, օրինակ, հանգստանում են Ծաղկաձորում: Երևանի փողոցներում էլ, իհարկե, կան նման վահանակներ:

Հայաստանում սա յուրատեսակ վահանակային արդարադատության մի օրինակ է, որը փոխարինելու է գալիս իրական արդարադատությանը: Ինչու փոխարինելո՞ւ, որովհետև եթե իրական կյանքում մարդիկ զգային դատաիրավական բարեփոխումների արդյունքը, ապա կարիք չէր լինի այդ բարեփոխումների ծրագրով մեծ գումարներ ծախսել նման գովազդային արշավի վրա, կամ թեկուզ իրազեկման արշավի վրա, եթե խոսքը նույնիսկ իրազեկման մասին կարող է լինել: Իրականությունից ավելի լավ իրազեկիչ, հատկապես՝ մի բուռ երկրի և մի բուռ ժողովրդի պարագայում, չի կարող լինել: Իսկ իրականության մեջ դատաիրավական բարեփոխումների էֆեկտի զգացողություն հասարակությունը չունի:

Հայաստանում դատական անկախ որոշումները բացառություններ են, թեև ակնհայտ է նաև, որ նույնիսկ նման բացառությունները ներիշխանական կամ ներքաղաքական կոնյունկտուրային վեճերի արդյունք են: Լավ է, իհարկե, որ նման մոտիվներով գոնե կայացվում են արդարացի վճիռներ, սակայն ընդամենը՝ եզակիները: Իսկ ամբողջական համակարգը շարունակում է մնալ իշխանությունների կամակատարը, լինել ոտքից գլուխ կոռումպացված և շարունակում է հարուցել հասարակության անվստահությունը: Արդյունքում մնում է անցում կատարել վահանակային արդարադատության, որովհետև դատարանային արդարադատությունը, մեղմ ասած, կաղում է:

Սակայն ի՞նչ է տալու վահանակային արդարադատությունը: Ոչինչ: Քաղաքացիներն այդ վահանակներին ուշադրություն էլ չեն դարձնում, կամ եթե դարձնում են, ապա ընդամենը փորձելով հասկանալ, թե խոսքը որ սուպերմարկետի որ ապրանքատեսականուն վերաբերող ակցիայի մասին է: Այնպես, որ ավելի լավ կլինի վահանակային արդարադատության փոխարեն, գովազդային վահանակներում դատարանային ակցիաներ գովազդվեն, ասենք՝ «ամառային հանգստի ամիսներին դատարանները արդարացի դատավճիռները կայացնում են 50 տոկոս զեղչով, ակցիաներ են հայտարարվում մարտի 8-ի կամ կանանց ամբողջ միամսյակի կապակցությամբ՝ 7-8 տոկոս զեղչ կանանց վերաբերյալ արդար որոշումների համար, ամանօրյա զեղչեր» և այլն: Նման կերպով հասարակության վերաբերմունքը դատաիրավական համակարգի գործունեության հանդեպ շատ ավելի պրակտիկ փոփոխությունների կենթարկվի, քան դատաիրավական բարեփոխումների մասին գովազդային վահանակների, որոնց դեպքում, բացի բարեփոխումների ֆինանսական ինքնարժեքից, ուրիշ ոչ մի բան չի փոխվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում