Մոսկվայի կողմից ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ վարկաբեկող նյութերի հավաքման հեղինակ է հանդիսանում Orbis Business Intelligence Ltd ընկերությունը։ Այն գտնվում է Լոնդոնում, կազմված է բրիտանական հատուկծառայությունների նախկին աշխատակիցներից և կատարում է մասնավոր ընկերությունների պատվերները։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
Orbis Business Intelligence-ը գլխավորում են նախկին գործակալներ Քրիստոֆեր Ստիլն ու Քրիստոֆեր Բորոուզը։ Դոսյեն պատրաստվել է զեկույցների հիման վրա, որոնք կազմվել են 2006 թվականի հունիս-դեկտեմբեր շրջանում։









































