Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ն այսօր սկսել են անցկացնել ամենամյա ռազմական Ulchi-Freedom Guardian մանևրները, որը կտևի 12 օր: Դրանց կմասնակցեն մինչև 50 հազար հարավկորեացի ու 30 հազար ամերիկացի զինծառայողներ, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այդ հրամանատարաշտաբային մանևրները, որոնց սցենարների մեծ մասը մշակվում է համակարգիչներով, կոչված են ստուգելու երկու երկրների զինված ուժերի հնարավորությունները՝ Կորեական թերակղզում անվտանգության ապահովման հարցում»,- նշվում է միավորված ԶՈՒ հրամանատարության հայտարարության մեջ:
Զորավարժությունների ժամանակ մշակվելու են «Հյուսիասյին Կորեայի կողմից սադրանքներին», ինչպես նաև կիբեռհարձակումներին հակազդելուն միտված հարցեր՝ ուղղված ռազմական համակարգչային ցանցերի դեմ:
Զորավարժությունների անցկացմանը հետևելու են ՄԱԿ-ի հանձնաժողովի կազմի մեջ մտնող երկրների ներկայացուցիչներ:








































