Tuesday, 30 04 2024
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Հայաստանը թեթևացած շունչ կքաշի, բայց վիճակը դրանից չի թեթևանա

Վրաստանն ու «Գազպրոմ»-ը համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ: Վրաստանը «Գազպրոմ»-ից պահանջում էր տարանցվող գազի 10 տոկոսը թողնել Վրաստանում, իսկ «Գազպրոմ»-ը ակնկալում էր տարանցման համար պարզապես փող վճարել:

Հունվարի 1-ին լրացավ նախկին պայմանավորվածության ժամկետը, ըստ որի՝ «Գազպրոմ»-ը հենց 10 տոկոսն էր թողնում Վրաստանին: Թե ինչու էր Մոսկվան ցանկանում փոխել պայմանն ու վճարել ոչ թե գազով, այլ փողով՝ դժվար է ասել, սակայն քանի որ «Գազպրոմ»-ը Ռուսաստանի համար քաղաքական գործիք է, ապա կասկած չկա, որ բուն ենթատեքստում քաղաքականությունն էր և Վրաստանի վրա քաղաքական ազդեցության որոշակի տարածումը:

Այսպես, թե այնպես՝ տևական ժամանակ անորոշ բանակցությունից, մի քանի տարբերակների շուրջ անհամաձայնությունից հետո կողմերը եկել են համաձայնության, ինչը կնշանակի, որ իրավիճակը հեռու է ճգնաժամից և Հայաստանի գազամատակարարման շուրջ կոլապսային իրավիճակից: Ընդ որում, ոչ միայն մատակարարման, այլ նաև գնի:

Բանն այն է, որ Հայաստանում գազի գնի նվազեցման գործոններից մեկն էլ նշվում էր ակնկալիքը, թե կնվազի նաև Վրաստանի տարածքով տարանցման գինը: Հայաստանի կառավարությունը, «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարությունը հայտարարել էր, թե այդպիսի բան տեղի չունենալու դեպքում Հայաստանում գինը չի թանկանա, և «Գազպրոմ»-ը իր վրա կվերցնի գնի նվազման, այսպես ասած, կորուստը: Այստեղ, իհարկե, առաջանում են ռիսկեր, քանի որ այդ դեպքում կստացվի, որ «Գազպրոմ»-ը Հայաստանի համար «բարեգործություն» է անում:

Դա, մեղմ ասած, մյուս անհեթեթությունը կլինի, իսկ հետո էլ այդ բարեգործությունը շատ թանկ կնստի Հայաստանի վրա, երբ դրա դիմաց կպահանջվեն արդեն քաղաքական և, առավել ևս, ռազմաքաղաքական բնույթի զիջումներ: Տնտեսական զիջումներ Ռուսաստանին այստեղ այլևս հետաքրքիր չեն, Մոսկվան վերցրել է այն, ինչ քիչ թե շատ արժեք ունի: Հայաստանի տնտեսության մեջ Կրեմլին հետաքրքիր ոչինչ այլևս երևի թե չկա: Վրաստանի և Ռուսաստանի համաձայնությունը կարծես թե գոնե նվազագույնի է հասցնում այդպիսի դասավորությունն ու ռիսկերի հավանականությունը:

Մյուս կողմից՝ եթե անգամ չկար այդպիսի ռիսկ, այսինքն՝ ռազմաքաղաքական զիջումների պահանջի վտանգ, ապա առաջանում էր զուտ ֆինանսական առողջության խնդիր Հայաստանի գազամատակարարման համակարգի համար: Այ, որ Երևանը ռիսկեր սպասում էր, վկայեց օրերս կառավարությունում տեղի ունեցած մի հանդիպում:

Կարեն Կարապետյանը հունվարի տոներից անմիջապես հետո ընդունեց միանգամից Իրանի և Թուրքմենստանի դեսպաններին՝ նրանց հետ համատեղ քննարկելով եռակողմ գործակցության հեռանկարներ, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Չի բացառվում, որ Երևանը «Գազպրոմ»-ի ցուցումով կամ թույլտվությամբ դիտարկում էր այլընտրանքային գազային տարբերակներ, եթե հանկարծ չստացվի «Գազպրոմ»-ի պայմանավորվածությունը Վրաստանի հետ:

Հետաքրքրական է՝ երբ տեղի է ունեցել Վրաստան-«Գազպրոմ» համաձայնություն, ինչ զարգացում կունենա Թուրքմենստան-Իրան-Հայաստան ֆորմատը, որը ինքնին, որպես ուղղություն, մրցակցային է «Գազպրոմ»-ի համար: Հայաստանն ունա՞կ է քննարկելու այդ էներգետիկ վեկտորը ինքնուրույն, առանց «Գազպրոմ»-ի հետ խնդիրներից տագնապելու կամ խուսափելու:

Տվյալ պարագայում բանն այն է, որ ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանության պարագայում Վրաստան-«Գազպրոմ» բանակցությունը Հայաստանի համար չպետք է պարունակեր ճգնաժամային ռիսկեր կամ կոլապսի թեկուզև փոքր հեռանկար, քանի որ ունենալով անմիջական հարևան գազ արդյունաբերող Իրան՝ Հայաստանը՝ ի դեմս Իրանի, ոչ թե Ռուսաստանի պետք է ունենար գազի հիմնական մատակարար: Հատկապես, որ Թեհրանը հայտնել է Հայաստանի հետ էժան գազի շուրջ բանակցելու պատրաստակամություն: Բայց Իրանի հետ բանակցելու փոխարեն՝ Հայաստանը մնացել է Վրաստան-Ռուսաստան բանակցության «հույսին»:

Սա՝ ընդհանուր իրավիճակի տրամաբանության, ոչ թե կոնկրետ զարգացման իմաստով: Բանն այն է, որ զարգացումը հանգուցալուծվեց, իսկ ահա իրավիճակի տրամաբանությունը մնում է նույնը, և թեկուզ Երևանը թեթևացած շունչ կքաշի, բայց իրավիճակը դրանից խորքային առումով թեթև չի դառնա, քանի դեռ չկա հստակ հայ-իրանական բանակցություն՝ հագեցած և կոնկրետ օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում