Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, ով բազմիցս աջակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարել է, որ ֆրանսիական որևէ բանկ մտադիր չէ ֆինանսավորել իր նախընտրական արշավը։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները աջակցություն են ստացել այս կամ այն ֆինանսական հիմնարկից։ Լե Պենը հայտարարել է. «Այն փաստը, որ բանկերը չեն ցանկանում մեզ հատկացնել վարկեր՝ այդպիսով խաղալով քաղաքական դեր, իրական խնդիր են ժողովրդավարության համար»։
Նա հավելել է, որ օգնություն է փնտրելու օտար բանկերում։ Ֆրանսիայում նախընտրական արշավի համար պետությունից աջակցություն ստանալուն կարող են հավակնել միայն նախագահի այն թեկնածուները, որոնք ընտրապայքարի ժամանակ հավաքում են քվեների առնվազն 5 տոկոսը։
Ընտրապայքարի մասնակիցները սովորաբար վարկեր են վերցնում բանկերից՝ հուսալով հետագայում դրանք վճարել պետական միջոցների հաշվին։







































