WBRC Fox6 News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ալաբամա քաղաքի Տասկալուսա քաղաքի բանկում պատանդներ վերցրած անձը ձերբակալվել է։
Զինված տղամարդու վերցրած 8 պատանդների կյանքին վտանգ չի սպառնում։ Սրանից առաջ տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թինա Ռիչարդսոնը հայտնել էր, որ անհայտ անձը մուտք է գործել բանկ նախքան հաճախորդների համար դրա փակվելը, երբ այնտեղ գտնվել են միայն բանկի աշխատակիցները։
Դրանից հետո դեպքի վայր են շտապել ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք էլ ձերբակալել են զինված տղամարդուն։









































