Իրինա Ալեգրովայի նախկին ամուսինը` Իգոր Կապուստան, քննչական մեկուսարանում է հայտնվել 2012թ. ամռանը, հաղորդում է sobesednik-ը:
Նրա մեքենայում թմրանյութ էր հայտնաբերվել: Չնայած նախորդ շաբաթ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ տղամարդուն վեց տարվա ազատազրկման են դատապարտել՝ Իգորի քույրը հավաստիացրել է, որ դատ դեռևս չի եղել:
Իգորը պարել է Իրինայի բալետում, որը միանգամից հավանել է նրան: Հանուն Ալեգրովայի Կապուստան լքել է իր ընեկրուհուն, որը նույնպես պարել է Իրինայի մոտ:
Նրանց հարաբերություններում ճգնաժամի մասին առաջին շշուկները հայտնվեցին համատեղ ընտանեկան կյանքից վեց տարի հետո: Ըստ դրանց` երգչուհին, վերադառնալով շրջագայությունից, նրան տեսել է այլ կնոջ հետ:
Դրանից հետո նրանք ոչ մի անգամ չեն տեսնվել: Ալեգրովային մոտ աղբյուրները հավաստիացնում էին, որ նա երկար ժամանակ զգացմունքներ է ունեցել Կապուստայի հանդեպ, սակայն առաջին քայլը չի արել: Կապուստան ամուսնացել է, նա դուստր ունի:









































