Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Իշխանության դժվար եռանկյունին

Խորհրդարանի առաջիկա ընտրությունն իշխանության համար, իհարկե, ունի անչափ մեծ նշանակություն` վերարտադրության իմաստով, հատկապես սոցիալ-տնտեսական ծանր վիճակի և զրոյական լեգիտիմության պայմաններում: Սակայն ընդհանուր իշխանական ռազմավարության շրջանակում այն ընդամենը հանգրվան է, որը պետք է անցնել, ինչի համար ձեռնարկվում են տարաբնույթ միջոցներ, այդ թվում՝ խթանելով տարբեր նոր սուբյեկտների ներգրավումը նախընտրական մրցակցության մեջ և այդպիսով հնարավորինս ընդհանրացնելով և խայտաբղետ դարձնելով պատկերը: Առավել ընդգրկուն իմաստով, իշխանության բուն խնդիրը աստիճանաբար պարփակվում է հիմնական եռանկյունում, այսպես ասած՝ լոկոմոտիվ եռանկյունում, որը քաշում է ներիշխանական զարգացումների գնացքը: Այդ եռանկյունու երեք բևեռներն են` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, ՀՀԿ-ն իր ներկայիս մեծամասնությամբ: Այդ երեք անկյունները մտնում են միմյանց միջև հարաբերությունների պարզաբանման առավել վճռորոշ մի փուլ, որը խորհրդարանի ընտրությամբ ոչ թե ավարտվելու է, այլ ավելի է մոտենալու «կուլմինացիային»: Թեև, որպես այդպիսին, «կուլմինացիա» դասական իմաստով տեղի չի ունենա, հազիվ թե լինի այդպիսի զարգացում: Հարցերը կլուծվեն աստիճանական կարգով: Իսկ ահա թե ով ում հարցը կլուծի, կամ ովքեր ում հարցը, արդեն ժամանակի և պայքարի խնդիրն է:

Ակնհայտ է, որ սեփական հարցերը լուծելու համար եռանկյունու անկյունները պետք է լուծեն մյուս անկյուններից առնվազն մեկի հարցը: Սերժ Սարգսյանը պետք է փոխի ՀՀԿ մեծամասնությունը, որպեսզի կարողանա ապահովել հետագա վերահսկողություն իշխանության նկատմամբ` նախագահի պաշտոնը թողնելուց հետո, առավել ևս, եթե հավակնի վարչապետի պաշտոնի: Ավելին, Սերժ Սարգսյանը չի էլ թաքցրել, որ իր համար կա այդ խնդիրը: Նա Կարեն Կարապետյանին նշանակելիս հայտարարել է, որ նրա հետ քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը, իսկ դա նշանակում է նոր ստատուս-քվո ՀՀԿ-ում: Այսինքն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի մեծամասնության չեզոքացման, փոփոխության, ստատուս-քվոյի փոփոխության խնդիրը մտադիր է լուծել Կարեն Կարապետյանի միջոցով: Կարեն Կարապետյանը, անկասկած, գիտակցում է, որ իր միջոցով լուծելով այդ խնդիրը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի, Սերժ Սարգսյանը հետո էլ փորձելու է լուծել իր հարցը` Կարապետյանն արեց իր գործը, նա կարող է հեռանալ: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը գիտակցում է նաև, որ ՀՀԿ-ի ներկայիս մեծամասնության փոփոխությունը, ՀՀԿ-ում ներքին ստատուս-քվոյի հիմնովին փոփոխությունը այսպես, թե այնպես հանդիսանում է իր համար նվազագույն խնդիր, քանի որ դա տեղի չունենալու դեպքում էլ Սերժ Սարգսյանը այդ մեծամասնության հետ պայմանավորված հեռացնելու է իրեն: Բայց Կարեն Կարապետյանին հարկավոր է նաև ինքնուրույնություն, որպեսզի ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելուց հետո Սերժ Սարգսյանը չկարողանա հեռացնել իրեն, այլ կամ գտնվի առնվազն համատեղ գոյակցության տարբերակ` հավասարազոր երկու բևեռների կարգավիճակով, կամ Սերժ Սարգսյանն ինքը ստիպված լինի հեռանալ, թեկուզ աստիճանաբար, ժամանակի ընթացքում ՀՀԿ-ի ամբողջ իշխանությունը հանձնելով Կարապետյանին:

Իշխանությունը, անկասկած, շատ ավելի լուրջ խնդիրներով և նվազ կենսունակությամբ է մոտենալու 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը, եթե 2017-ից հետո չկարողանա լուծել այդ խնդիրները, որ պարփակված են եռանկյունու երեք անկյունների միջև: Ինչ խոսք, դա այն պարագայում, երբ իշխանությունը կարողանա լուծել նախ 2017-ի վերարտադրության, իսկ դրա դեպքում էլ` հետագայում որևէ այլ ֆորս-մաժոր թույլ չտալու խնդիրը: Իսկ դա, չնայած ներկայումս իշխանության համար բարենպաստ թվացող պայմաններին, ամենևին բացառված չէ: Բայց վերարտադրության հարցը մեծ հավանականությամբ իշխանության համար լուծելի է, հաշվի առնելով առկա իրողությունները, քաղաքական դաշտը, հանրության մոտ քաղաքական գործընթացների հանդեպ որոշակի անտարբերությունն ու հիասթափությունը, նաև ընտրությունների խորհրդարանական բնույթը: Խորհրդարանի ընտրությունը իշխանությանը միշտ էլ տրվել է առավել հեշտ, մի շարք գործոնների բերումով: Այս անգամ իշխանությանը բուն դժվարությունը սպասում է խորհրդարանի ընտրությունից հետո, բայց ոչ թե Ազատության կլոր հրապարակից, այլ ներիշխանական «եռանկյունուց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում