Ամերիկացի երգչուհին իր երկրպագուներին ցնցել է իր դիմադրողականությամբ և ոգու ուժով: Մրայան բարեգործական համերգին գիպսով է ժամանել:
Քերին վնասվածք էր ստացել իր նոր տեսահոլովակի նկարահանման ժամանակ: 43-ամյա աստղը երկար զգեստով և բարձրակրունկ կոշիկներով կանգնած է եղել բեմին, ապա մեկ քայլ առաջ է գնացել, ոտքը սայթաքել է, ու ընկել: Երգչուհուն անհապաղ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները նրա ուսի հոդախախտ են ախտորոշել և առաջարկել մի քանի օր հիվանդանոցում մնալ: Սակայն անտեսելով ցավը՝ Քերին վերադարձել է նկարահանման հրապարակ: Իսկ ավելի ուշ նույնիսկ չի հետաձգել Նյու Յորքում իր շոուն:
Երգչուհին բեմ է դուրս եկել վիրակապով: Ընդ որում՝ դիզայներները վիրակապը նորաձև աքսեսուարի էին վերածել: Այն միայն զարդարել է երգչուհու ելույթը:











































