Եգիպտոսում շարունակվող անկարգությունների ընթացքում ավերվել և հրկիզվել է 49 քրիստոնեական տաճար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավերված և հրկիզված շենքերի թվում են՝ 30 ղպտիական տաճարներ , 14 կաթոլիկ եկեղեցիներ ու մենաստաններ և հինգ բողոքական աղոթարաններ:
Եգիպտոսի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ բոլոր շինությունները կվերականգնվեն բյուջետային գումարներով:









































