Աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դերասանուհի Մերիլ Սթրիփի վրա հարձակվելու համար, հաղորդում է People ամսագիրը։
Ավելի վաղ Սթրիփը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Թրամփին։ Վերջինս իր հերթին Սթրիփին անվանել է Հիլարի Քլինթոնի համախոհ և «գերագնահատված» դերասանուհի։
Քլունին, որը ևս պաշտպանում է Հիլարի Քլինթոնին, կատակել է ասելով, որ Սթրիփը բոլոր ժամանակների «ամենագերագնահատված» դերասանուհին է։ Նա նաև հետաքրքվել է՝ արդյոք Թրամփը պետք է զբաղվի երկրի կառավարման հարցերով։
«Ես չեմ աջակցում նրան և չեմ կարծում, որ նա ճիշտ ընտրություն է»,-ընդգծել է Քլունին և հույս հայտնել, որ Թրամփը «չի ոչնչացնի» ամեն ինչ, հակառակ դեպքում եթե ԱՄՆ-ը ընկնի, իրականում «սարսափելի բաներ տեղի կունենան»։
«Այդ պատճառով պետք է հուսաք, որ նա կարող է։ Ես ոչ մի նախանշան չեմ տեսնում դրա համար»,-հավելել է Քլունին։










































