Մենք բոլորս հակված ենք մտածելու, թե թեյնիկն անպայման պետք է ունենա կլորավուն տեսք ու լինի հարմարավետ, գրում է kedem.ru-ն:
Դիզայներ Սնեժանա Ջերեմիկը այդ պնդումը կասկածի տակ է առել ու առաջարկել թեյնիկի բոլորովին նոր կոնցեպցիա:
Նրա հայտնագործությունն ստացել է Quattro անվանումը՝ էլեգանտ թեյնիկ լակոնիկ տեսքով, այն իդեալական է գրասենյակի համար:
Այն հեշտությամբ տեղավորվում է պայուսակում, հնարավոր է տաքացնել գազօջախին ու դրանում թեյ թրմել: Թեյ լցնելու համար հարկավոր չէ թեյնիկը ձեռքը վերցնել, պետք է միայն թեքել:









































