Նախաճաշի, ճաշի ու ընթրիքի ժամանակը առավել կարևոր հանգամանք է ցանկացած դիետայի համար, քանի որ թույլ է տալիս վերահսկել ծախսված կալորիաները:
Ամբողջ աշխարհի դիետոլոգները համամիտ են, որ վերոնշյալները սննդի լավագույն պլանն են:
Նախաճաշն օրգանիզմին էներգիայով լի օր սկսելու համար է:
Եվրոպական ավանդական կենսակերպը, երբ առավել մեծ ուշադրություն է հատկացվում ճաշին, կարող է մասնակիորեն բացատրել այն հանգամանքը, թե ինչու են Եվրոպայում քիչ ճարպակալմամբ տառապող մարդիկ, քան ԱՄՆ-ում:
Դիետոլոգները վստահ են, որ ճաշի ժամանակ ուտեստները պետք է առավել կալորիական լինեն, քան ընթրիքի ժամանակ:
Սակայն դա չի նշանակում, թե օգտագործվող ամբողջ կալորիան պետք է պարունակվի միայն ճաշի ուտեստների մեջ:
Չափազանց մեծ չափաբաժնով ուտելիքները կարող են հանգեցնել ճարպակալման, անգամ եթե կրճատեք մյուս ուտեստների կալիորիականությունը, գրում է raut.ru-ն:









































