Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

ՀՀՇ-ի կոնսուլտացիաները տոն օրերին ընդհատվել են. Արդյոք կգործակցե՞ն Գուրգեն Արսենյանի հետ

Տարեվերջին առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ ակտիվ քննարկումների մեջ էր Հայոց համազգային շարժում կուսակցությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը ասաց, որ տոն օրերին այդ քննարկումները ընդհատվել են: «Դրանք ավելի շուտ կոնսուլտատիվ բնույթ ունեին, կարծում եմ՝ մոտ օրերս կվերականգնվեն»,- ասաց Կարապետյանը՝ չհստակեցնելով, թե կոնկետ որ ուժերի հետ էին տարվում այդ կոնսուլտացիաները:

«Կարծում եմ՝ կարող է ժամանակավրեպ լինել կոնկրետ ուժեր նշելը»,- ասաց Կարապետյանը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀՇ-ն, մասնավորապես, քննարկումներ էր տանում ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գլխավորած ՄԱԿ կուսակցության հետ: «Ո՛չ կհաստատեմ, ո՛չ էլ կհերքեմ»,- մեր տեղեկությանն այսպես արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Հետաքրքրվեցինք նաև, թե ո՞ր ուժերի հետ իրենք երբեք համագործակցության չեն գնա, արդյոք կա՞ն չափանիշներ, որոնցով իրենք առաջնորդվում են. «Ես կգերադասեմ հարցին մոտենալ ոչ թե մերժման տեսանկյունից, այլ ավելի շուտ՝ հանունի. մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք Հայաստանի զարգացումն ու բարեկեցությունը համարում են առաջնային խնդիր ու արժեք, և բոլոր այն ուժերի հետ, որոնք կգնան այդ ճանապարհով»:

Դիտարկմանը, որ նույնիսկ Հանրապետական կուսակցությունն է ասում, որ իրենք այդ ճանապարհով են գնում, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Համաձայն եմ, բոլորը այդպես են նշում: Բայց կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժի գործունեության արդյունքում ի հայտ է գալիս նրա ծրագրային դրույթների ու գործունեության տարբերությունը: Չեմ կարծում, որ քաղաքական ուժը կկարողանա իր իրական գործունեությունը թաքցնել: 21-րդ դարում ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է, քան մեզ թվում է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում