ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Ռուսաստանի ներդրումը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում բնութագրել է որպես զրոյական։ Նման կարծիք է նա հայտնել NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Քարթերի կարծիքով՝ Ռուսաստանը, հայտարարելով, որ Սիրիայում կպայքարի ԴԱԻՇ-ի դեմ և կօգնի կարգավորել քաղաքացիական պատերազմը, չի կատարել դրանցից ոչ մեկը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելը դժվարացել է, նրա պատճառով հակամատությունը սրվել է։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։










































