Ամերիկացի Մենի Գուտիերեսը դարձել է Maybelline կոսմետիկական ընկերության դեմքը։ Նա կներկայացնի The Colossal Big Shot թարթիչաներկը՝ հայտնում է The Guardian-ը։
Բյութի-բլոգերն առաջին տղամարդն է, ով դարձել է ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։
Գուտիերեսը YouTube-ում վիդեոբլոգ էր բացել 2014 թվականին։ Նրա ալիքին բաժանորդագրված է ավելի քան 2 մլն մարդ։ Նա տեսագրում է դիմահարդարման մասին ուսուցողական տեսանյութեր։ Մենին պաշտպանում է կոսմետիկա օգտագործելու տղամարդկանց իրավունքը և հանդիսանում բացահայտ միասեռական։











































