Ֆրանսիացի Ռոբեր Մարշանը ռեկորդ է սահմանել իր տարիքային խմբում՝ Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակի 22,5 կիլոմետրն անցնելով մեկ ժամում: Հիմա Մարշանը չեմպիոն է 105 տարեկանից մեծ հեծանվորդների մեջ, հայտնում է mignews.com-ը:
«Ես այստեղ եմ ոչ թե չեմպիոն դառնալու, այլ ապացուցելու համար, որ 105 տարեկանում մարդը դեռևս կարող է հեծանիվ քշել»,- հայտարարել է Մարշանը մրցույթից հետո:
Նրա խոսքով՝ ինքը կարող էր «տարածությունն ավելի լավ անցնել»: Մրցումից հետո հեծանվորդն իրեն լավ է զգում: «Ոտքերս չեն ցավում: Մի քիչ ձեռքերս են ցավում, բայց դա ռևմատիզմի պատճառով է»,- ասել է նա լրագրողներին:










































