Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Միանշանակ, եկեղեցին պետք է ավելի ուժեղանա. Արմեն Երիցյան (տեսանյութ)

Երեկ Սուրբ Խաչի վրա 1713-րդ խաչի տեղադրման արարողությանը ներկա էր նաև արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այստեղ են, որ «կանգնեն մեր ժողովրդի կողքին, որ ժողովուրդը տեսնի՝ իրենց հետ են»:

Արմեն Երիցյանն անդրադարձավ նաև վերջին օրերին եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին: «Այս ամբողջը խոսակցություններ են, և մենք՝ որպես քրիստոնյաներ, պետք է ցույց տանք և մեկ անգամ ևս ապացուցենք, որ քրիստոնյա ենք, և պետք է կարողանանք մեր ավանդույթները պահպանել»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է միասին գնանք առաջ, որ «պինդ ու ամուր լինենք, և մեր հարևաններն էլ տեսնեն, որ ամուր ենք»: Նա նշեց, որ եկեղեցին պետք է ավելի ուժեղանա:

Խոսելով վերջին օրերին մամուլում շրջանառվող՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին, նա նշեց, որ կաթողիկոսն իր տեղում է, իր աշխատանքը կատարում է։ «Հիմա ինձ էլ՝ որպես արտակարգ իրավիճակների նախարարի, կարող են ասել, որ այս մի բանը լավ ստացվեց, մեկը խեղդվեց, մեկը զոհվեց, պետք է հրաժարական տալ: Բայց այդպես չէ, մենք պետք է առաջ գնանք միասին, դուք էլ մեր կողքին պետք է կանգնած լինեք»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ ՕԵԿ-ին շատերը չեն սիրում, իսկ նախարարին սիրում են, նա պատասխանեց, որ ընդհանուր առմամբ «կուսակցությունն իր առջև դրած խնդիրները կատարում է, որպես կուսակցություն կայացած է»:

Ա. Երիցյանը նշեց, որ 911 ծառայությունը երբեմն նաև այնպիսի զանգեր է ստանում… Օրինակ՝ զանգահարում են և խնդրում երեխայի մաթեմատիկայի խնդիրը լուծել։ «Շատ ժամանակ աբսուրդի է հասնում վստահությունը, բայց կարծում եմ, որ մենք ժողովրդի կողքին ենք»,- եզրափակեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում