Իրանի Իսլամական Հանրապետությունն ուրանի հարստացման համար 18 հզ. ցենտրիֆուգ ունի: Այդ մասին հայտարարել է երկրի միջուկային էներգետիկայի ղեկավար Ֆեյերդուն Աբբաս Դավանն, ով շուտով կլքի իր պաշտոնը:
«Դրանցից 10 000-ն արդեն գործում են, իսկ 7 000-ը պատրաստվում են գործարկման: Եվս հազար ցենտրիֆուգներ արդեն տեղադրված են և պատրաստ են շահագործման»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերում է France 24-ը:
Արևմտյան պետությունները պնդում են, որ Իրանի ատոմային ծրագիրը պետք է թափանցիկ լինի՝ կասկածելով, որ Թեհրանը զբաղված է միջուկային զենքի ստեղծմամբ: Իսլամական հանրապետությունը նմանատիպ հայտարարությունները կտրականապես մերժում է:









































