Մեքսիկայում թմրանյութի առք ու վաճառքով զբաղվող ամենախոշոր խմբավորումներից մեկի ղեկավարը՝ Մարիո Ռամիրես Տրևինյոն, ձեերբակալվել է Տամաուլիպաս նահանգում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
ԱՄՆ իշխանությունները նույնիսկ նրա մասին տեղեկության համար 5 մլն դոլար են առաջարկել:
Մարիո Ռամիրես Տրևինյոն, ով արդեն ունի «Իքս-20» և «Ճաղատ» մականունները, գլխավորում է «Մեքսիկական ծոցի կարտելը»:









































