Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը ցանկանում է նվազեցնել ընտրությունների մասնակցության տարիքային սանդղակը մինչև 16-ի՝ հաղորդում է The Sunday Times-ը:
Բարեփոխումների նախագիծը, որը մշակում է կուսակցության ֆունկցիոներ Սադիկ Կանը, կներկայացվի նախքան 2020 թ. նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, լեյբորիստներին հաջողվի վերադառնալ իշխանության 2015 թ.՝ հաղորդում է պարբերականը:
Նմանատիպ նորարարությունը կքննարկվի որպես ընտրազանգվածը մեծացնելու հնարավորություն, քանի որ կուսակցությունը վստահ է, որ երիտասարդները հակված չեն քվեարկելու պահպանողականների օգտին:
Նմանատիպ բարեփոխումը պետք է պատասխան դառնա նրանց, ովքեր համարոմ են, որ լեյբորիստները չեն կարող հասարակությանն առաջարկել այնպիսի բաներ, որոնք կարող են ակտիվացնել իրենց ավանդական ընտրողներին նոր ընտրությունների ժամանակ:








































