Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատական գործընթացը տեղափոխվել է օգոստոսի 25-ին: Այս մասին այսօր տեղեկացրել են արաբական ԶԼՄ-ները:
Պետության նախկի ղեկավարը 2011 թ. հունվարյան հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվան գործով գլխավոր մեղադրյալն է հանդիսանում:
Եգիպտոսում այս օրերին առաջին պլան են մղվել անվտանգության ուժերի և «Մուսուլման եղբայրներ» շարժման ակտիվիստների միջև բախումները: Դրանից բացի, փորձագետների կարծիքով, դատարանը կարող է վերջնական արդյունքում արդարացնել Մուբարաքին: Պետության նախկին ղեկավարն արդեն հասցրել է բանտում անցկացնել ազատազրկման նախնական ժամկետը: Այժմ տարբեր ատյանների դատարանները մեկը մյուսի հետից փոփոխում են նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումները:









































