Saturday, 13 06 2026
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում

Հայաստանի ապագայի հյուրը

Դժվար է ասել, թե ո՞րն է ավելի շատ` ներսի՞, թե՞ դրսի ազդեցությունը, բայց ակնհայտ է, որ արտաքին գործոնները պակաս կարևոր, վտանգավոր և ճակատագրական չեն, քան ներսում եղած ազդակները, որոնց պայմաններում իշխանությունը ստիպված էր լինելու, ի վերջո, որդեգրել փոխզիջումային մարտավարություն ընդդիմության հետ փոխհարաբերություններում:

Դրսի գործոնների մասին խոսելիս մենք, թերևս, պետք է դադարենք միայն հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը պատկերացնելուց: Մեզ` հասարակության զգալի մեծամասնությանը, թվում է, որ Հայաստանն արտաքին այդ երկու խնդիրներն ունի, և եթե ասենք` դրանք կարգավորենք, ապա մեր արտգործնախարարությունը կարելի է նախարարության մակարդակից իջեցնել մի վարչության մակարդակի և խնայողություն անել: Իրականում մենք պետք է դուրս գանք այդ սահմանափակ պատկերացումների շրջանակից և հասկանանք, որ Հայաստանի արտաքին կենսոլորտը առավել լայն է և ըստ էության ներառում է շատ ավելի գլոբալ խնդիրներ, քան զուտ հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը: Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ դրանք միայն մեր հարցերը չեն, կամ այդ հարցերում միայն մեր խնդիրները չէ, որ առկա են: Այդ հարցերը առավել գլոբալ խնդրահարույց պրոցեսների բաղկացուցիչ մասն են, և դրանց լուծումով այդ պրոցեսները չեն ավարտվելու, և եթե դրանք այսօր մեզ առնչվում են այդ երկու հիմնական ուղղություններով, ապա դրանցում կարգավորման հասնելուց հետո կարող են ընդամենը փոխվել ուղղությունները, իսկ գործընթացը չի դադարելու:

Վաղը հայ-թուրքական ուղղությանը կարող է փոխարինել հայ-վրացականը կամ հայ-իրանականը, կամ մեկ այլ խնդիր կարող է լրացնել մեր արտաքին քաղաքականության օրակարգը: Հետևաբար մենք կարիք ունենք առկա միջավայրի ռազմավարական գնահատման, պլանավորման: Մենք պետք է կարողանանք ընդգրկուն կերպով հասկանալ, թե ինչ կա Ղարաբաղից ու հայ-թուրքականից դուրս, կարողանանք պատկերացնել, թե ինչ կարող է լինել դրանցից հետո: Եթե մենք չունենք համալիր պատկերացումներ այդ ամենի մասին, մենք չենք կարող համարժեք պատկերացումներ ունենալ թե՛ ներքին, թե՛ արտաքին ներկայիս օրակարգերի մասին, հետևաբար չենք կարող բավականաչափ արդյունավետ դիրքորոշումներով հնարավորինս լիարժեք սպասարկել այդ խնդիրների լուծումը պետական և հասարակական մակարդակներում: Մեր, հատկապես քաղաքական դաշտի համար սա կարևորագույն խնդիր է, որ պահանջում է հրատապ լուծում: Քաղաքական ուժերը, թերևս, պետք է կազմեն իրենց պատկերացումների համակարգը և ստացված պատկերը ներկայացնեն հասարակության ակտիվ շրջանակներին` ակնկալելով շահառու վերաբերմունք այդ պատկերի և դրանից բխող մարտահրավերների ու հեռանկարների հանդեպ դիրքորոշումներին ցուցաբերվելիք աջակցության առումով:

Ժամանակն է առավել հստակ և հնարավորինս լայն պատկերացում կազմել դրսում տեղի ունեցողի մասին, այն հանրությանը ներկայացնել քաղաքական շահարկումներից և կոնյունկտուրային դիտարկումներից հնարավորինս զերծ, և հետո դրա հիման վրա դիտարկել, թե մենք ներքին ինչ պոտենցիալ ունենք այդ ամենին անհրաժեշտաբար դիմակայելու կամ ընդառաջելու համար, և թե ինչպես պետք է կառուցենք մեր ներքին կյանքն ու վարքը:

Այլ կերպ ասած` հստակ և հնարավորինս օպտիմալ չպատկերացնելով, թե մենք ինչ արտաքին միջավայրում ենք ապրում, թե ինչ հեռանկարներ ու գործընթացներ կարող են հասունանալ և ծավալվել մեր շուրջը, մենք չենք կարող արդյունավետ որոշումներ կայացնել մեր տան նորոգման հարցում: Ի վերջո, այդ տունը գտնվելու է արտաքին համապատասխան միջավայրում, և առավել ևս, եթե այդ միջավայրի էական ընթացքների վրա ազդելու մեր կարողություններն ու հնարավորությունները սուղ են, մենք պարտադրված ենք ներքին նորոգումն ու այսպես ասած` կահավորումը կատարել միայն առաջիկա զարգացումները, համաշխարհային ընթացքը պատկերացնելուց հետո: Ընդ որում` խոսքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ կրոնական, թե՛ մշակութային զարգացումների մասին է:

Կա՞, արդյոք, Հայաստանում պատկերացում այդ ամենի մասին, կա՞, արդյոք, մոտավոր տեսլական, թե ինչ աշխարհում ենք մենք լինելու տասը, տասնհինգ, քսան կամ երեսուն տարի անց, ինչ տարածաշրջանում, ինչ խնդիրներ ու առաքելություններ են ունենալու տարածաշրջանի երկրները: Մեր իշխանական և ընդդիմադիր քաղաքական էլիտաներն ունե՞ն, արդյոք, հնարավորինս ամբողջական ուսումնասիրություններ և դիտարկումներ, կազմե՞լ են, արդյոք, սցենարներ և ուրվագծեր, և արդյո՞ք ներքին կյանքի վերաբերյալ իրենց դատողությունները, նախանշումներն ու մոտեցումները կառուցում են այդ հիմքերի վրա:

Այդ հարցում Հայաստանում իրավիճակը, թերևս, բավական անորոշ է: Ապագայագիտական աշխատանքը Հայաստանի քաղաքական դաշտում կա՛մ մատնված է անտարբերության, կա՛մ առավելագույն դեպքում կհամարվի ավելորդ ճոխություն, որ պահանջում է ռեսուրսներ, որոնք, սակայն, ներկայիս մեջ քիչ արդարացվածություն կարող են ունենալ և մոտ հեռանկարում քաղաքական քիչ շահութաբերություն: Զուտ քաղաքական շահի, կուսակցական կամ խմբակային շահի տեսանկյունից դա, իհարկե, այդպես է, սակայն երբ դրանից դուրս ենք գալիս, ապա արձանագրում ենք, որ պետական շահը ներկայումս հրամայական է դարձրել ներքաղաքական ծրագրերն ու մոտեցումները համաշխարհային ապագայագիտական ուսումնասիրությունների վրա կառուցելը` հետագայում այդ ամենով իրականացված նորոգումների որակի հանդեպ կասկածներն ու մտավախությունները ցրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում