Եգիպտոսի բանակը պետք է վերականգնի հավասարակշռությունը երկրում: Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նորընտիր նախարար Հուսեյն Դեհղանը:
«Եգիպտոսի տխուր իրադարձությունները կքայքայեն ազգային իշխանությունն այս երկրում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով` Եգիպտոսում անկայունության շարունակությունը խոցելի կդարձնի անվտանգության ոլորտը Հյուսիսային Աֆրիկայում, ինչը կհանգեցնի միջտարածաշրջանային ուժերի ներխուժման:








































