Սիրիացի ապստամբները հարձակվել են Հոմսի քրիստոնեական շրջանի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 11մարդ՝ հաղորդում է BBC-ն:
Պետական ԶԼՄ-ների փոխանցմամբ` բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, սակայն ապստամբները հայտարարում են, որ զոհվածներից առնվազն հինգը եղել են կառավարամետ աշխարհազորայինի անդամներ:
Հոմս մարզում վերջին ամիսներին դաժան մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև:











































