Apple-ի հիմնադրի երկրպագուները որոշել են կազմակերպել դրամահավաք՝ Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու համար: Հուշարձանի նախագիծը , որը նախատեսում է նրան ամբողջ հասակով քանդակել, արժե մոտ 520 հազար դոլար, սակայն երկրպագուները հուսով են՝ հավաքել բավականաչափ միջոցներ, որ արձանը կարողանա իր չափերով մրցել Ազատության արձանի հետ:
Արձանը նախատեսվում է տեղադրել Սան Ֆրանցիսկոյում: Որքան գումար հավաքեն ակտիվիստները, այնքան մեծ կլինի հուշարձանը, գրում է russian.rt.com-ը:
«Մենք հուսով ենք՝ այն կունենա Ազատության արձանի բարձրությունը: Դա խելագար նպատակ է»,- պատմել է միջոցների համաքման հիմնադիրներից Ալեքս Քենեդին: Նախագծի հաշվին գումարներ սկսել են հավաքվել այսօրվանից:
Չնայած այն բանին, որ դեռ հավաքվել է ընդամենը 10 դոլար, Ջոբսի երկրպագուները չեն հուսահատվում:








































