Թուրքիայի ԱԳՆ-ն չի հաստատում ուրբաթ օրը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Անկարան տվյալ փուլում որոշակի նախապամաններով համաձայն է քրդական ինքնավարության ստեղծմանը Սիրիայում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով գերատեսչության մամլո քարտուղար Լևենտ Գյումրյուչքյուին:
«Մենք չենք հաստատում այս տեղեկատվությունը: Տվյալ փուլում մենք դեմ ենք ցանկացած ժամանակավրեպ մեկնաբանություններին այս հարցի շուրջ: Սակայն այն բանից հետո, երբ Սիրիայում ստեղծվի նոր խորհրդարան, մենք հարգանքով կընդունենք ցանկացած որոշում, որ սիրիացիները կընդունեն ժողովրդավարական ուղով»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ այժմ պետք է ավելի շատ մտածել ոչ թե Թուրքիայի դիրքորոշման մասին քրդական ինքնավարության հարցում, այլ այն մասին, որ նոր և ժողովրդավարական Սիրիան պետք է ընտրի իր ապագան:










































