Ֆրանսիայում ատոմային էներգետիկայի հանձնաժողովը հայտամրցույթ է հայտարարել չժանգոտվող պողպատից մոտ 17 լիտր ծավալով 4000 տարաներ գնելու համար, հաղորդում է Die Welt-ը:
Վալդուկի միջուկային հետազոտությունների փակ կենտրոնում ծրագրում են այդ տարաներում պահել միջուկային թափոններ:
Կենտրոնի ղեկավար Ֆրանսուա Բուգոյի խոսքով՝ նման տարան կենտրոնը կօգտագործի ավելի քան 50 տարի: Հարցին, թե ինչ են դրանցում պահելու, Բուգոն պատասխանել է. «Օրինակ՝ պլուտոնիում»:









































