Օգոստոսի երրորդ շաբաթը նշվում է Անօթևան կենդանիների համաշխարհային օրը (International Homeless Animals Day):
Այն օրացույցի էջերին հայտնվեց Կենդանիների իրավունքների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, հայտնում է calend.ru-ն:
Կազմակերպություն ը այդ առաջարկությամբ հանդես է եկել 1992թ.: Նախաձեռնությանը աջակցել են տարբեր երկրների՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ:
Այս օրը ոչ թե տոն է, այլ առիթ՝ ուշադրություն հրավիրելու անօթևան կենդանիների խնդիրներին ու մեծ թվով մարդկանց ներկայացնելու նրանց ողբերգական ճակատագիրը:
Ամբողջ աշխարհում այս օրը անցկացվում են լուսավորչական ու բարեգործական միջոցառումներ:
Այս օրը տեր գտնելու լավ հնարավորություն է անօթևան կենդանիների՝ շների կամ կատուների համար:







































