Մոդել Զաիրան շատ երիտասարդ է, սակայն արդեն հայտնի Լատինական Ամերիկայի երկրներում: Ներքնազգեստի գովազդներում նկարահանվող սեքսուալ գեղեցկուհին Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանի նախկին ընկերուհին է:
Նրանք պատրաստվում էին ամուսնանալ, սակայն… անսպասելիորեն բաժանվեցին:
Ավելի ուշ Ֆորլանը հանդիպեց Վիկտորիա Սարավիային, ով նույնպես մոդել է և նույնպես ներքնազգեստ էր գովազդում: Դիեգոյի մտերիմները համեմատում էին ֆուտբոլիստի նախկին և ներկայիս ընկերուհիներին և զարմանում նրանց նմանությունից:









































