«Տրիումֆ» տուրիստական գործակալությունից տեղեկացանք, որ մեր հայրենակիցներն արդեն սկսել են պատվիրել իրենց հանգստի ուղեգրերը:
Շատերն իրենց հանգստի ուղղությունը ընտրում են ֆինանսական, մյուսները` տեղանքից ելնելով:
Տուրիստական այս գործակալությունում ՀՀ քաղաքացիների նախընտրած հիմնական ուղղություններն են Անթալիան, Բուլղարիան և Իտալիան: Ի դեպ, տեղեկացանք, որ նախորդ տարիների համեմատ, մեր հայրենակիցներն այս տարի Վրաստանին շատ քիչ են նախընտրություն տվել:
Տուրիստական գործակալությունից հայտնեցին նաև, որ նախորդ տարիների համեմատ, տոմսերը գնային փոփոխությունների չեն ենթարկվել:
Հանգստի մեկնող հայերի թիվը ճշտել չհաջողվեց, քանի որ հանգստի թեժ շրջանը դեռ չի սկսվել, և հնարավոր չէ պարզել՝ զբոսաշրջիկների թիվը նախորդ տարիների համեմատ, ավելացե՞լ է, թե՞ նվազել:








































