Էկվադորի ոստիկանները հատուկ գործողության արդյունքում Գուայակիլիա նավահանգստում առգրավել են ավելի քան 3 տոննա կոկաին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Իրավապահ մարմինները խուզարկել են Ալժիր և Իսպանիա ուղարկվող պահածոների բեռնարկղերը: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերվել է կոկաինի մոտ 300 փաթեթ:
«3.2 տոննա կոկաին է առգրավվել Գույակիլիայում: Ավելի ուշ մենք լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք ձերբակալվածների մասին»,- գրել է երկրի ՆԳՆ նախարար Խոսե Սերանոն Twitter-ի իր էջում:









































