Բեռլինում Հումբոլդտի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր ճաշում են համակարգչի մոտ, ավելի աշխատունակ են օրվա երկրորդ կեսին՝ ի տարբերություն սրճարանում ընկերների հետ ճաշողների: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Նկատվել է, որ նման մարդիկ ճաշից հետո ավելի մեծ ուշադրությամբ են սկսում լուծել գործնական բնույթի տարատեսակ խնդիրներ:
Մարդկանց 2 խմբերի միջև այս տարբերությունը չի կարող պայմանավորված լինել ոգելից խմիչքների ազդեցությամբ, քանի որ 2 խմբերն էլ միևնույն ուտելիքն են կերել և զերծ են մնացել ալկոհոլից:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ռեստորանային սնունդը գիտակցական մակարդակում թուլացնող ազդեցություն ունի:









































