Եգիպտոսը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ ռազմածովային զորավարժություններն՝ ի նշան իր ներքին գործերին խառնվելու դեմ բողոքի: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Միաժամանակ Հալեդ Դաուդն՝ընդդմադիր «Ազգային փրկության ճակատի» առաջնորդներից մեկը, ինչպես նաև իր պաշտոնը լքած Մուհամմեդ Էլ-Բարադեյի կողմնակիցներից մեկը հրաժարական են տվել՝ երկրում տիրող իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ Թուրքիան և Եգիպտոսը հետ էին կանչել իրենց դեսպաններին:
Բացի այդ, ԱՄՆ-ը ևս չեղյալ է հայտարարել Եգիպտոսի հետ զորավարժությունները:










































