«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ռադիոկատիվ ջրերի արտահոսքն այնքան սպառնալի ծավալ է ընդունել, որ երկրի միջուկային վերահսկողության դեպարտամենտն իրավիճակը ճգնաժամային է համարել: Ըստ հաշվարկների՝ օրական օվկիանոս է ընկնում մոտ 300 տոննա ջուր, որը ռադիոակտիվ բաղադրիչներ է պարունակում:
Արտահոսքը կանխելու համար ճապոնացի մասնագետները մի քանի նախագծեր են քննարկում, որոնց թվում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շուրջ սառցե պատ կառուցելը:
Ստորերկրյա սառցե պատը մոտ 1.4 կմ երկարություն կունենա: Ճապոնացի ինժեներներն առաջարկում են գետնի մեջ ուղղահայաց կերպով 20-40 մ խորությամբ խողովակներ տեղադրել՝ միմյանցից 1 մ հեռավորության վրա և դրանցում սառեցուցիչ նյութ լցնել: Ըստ մասնագետների՝ պատը յուրօրինակ պատնեշ կստեղծի, որը կխոչընդոտի գրունտային ջրերի արտահոսքին:
Պատի կառուցումը կարող է ավարտվել 2015-ի կեսերին, հաղորդում է Mirfaktov-ը:











































