Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդն այսօր Բուկինգհեմյան պալատում պաշտոանպես ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և նրա տիկնոջը՝ Միշել Օբամային։
ԱՄՆ նախագահն Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինից Լոնդոն է ժամանել ծրագրվածից ավելի շուտ՝ Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով հարկադրված լինելով որոշ փոփոխություն կատարել այցի ժամանակացույցում։
Եռօրյա պետական այցի ընթացքում Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի բանակցությունները նախատեսված են վաղը` չորեքշաբթի։
Եվրոպա կատարած ուղևորության շրջանակներում Օբաման այցելելու է նաև Ֆրանսիա, Լեհաստան:








































