Հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել Նորվեգիայում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ` թայ-բրեյքում հաղթելով ռուս շախմատիստ Իգոր Լիսիյին:
Արոնյանն ու Լիսին դիմակայության առաջին երկու պարտիաներում ոչ-ոքի էին խաղացել, ինչից հետո ստիպված էին ևս երկու պարտիա անցկացնել, բայց այս անգամ արագ պարտիաներ:
Արագ շախմատում Արոնյանը պարզապես շանսեր չտվեց մրցակցին` երկու հաղթանակ տանելով:








































