Wednesday, 08 05 2024
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»

Տարածքային զիջումը կհանգեցնի երկրի ղեկավարի ֆիզիկական ոչնչացմանը. Ալեքսանդր Քանանյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի պատմության արժեքը և ուզում է լավագույնս հիշատակվել պատմության մեջ, բայց դա սին երազանք է, քանի որ նա չի վաստակել այդ պատիվը: Առհասարակ նա «տառապում է հայ ժողովրդի ներուժի նկատմամբ բացարձակ անհավատությամբ» և անընդհատ փորձում է ազգին հրամցնել իր տեսակետի արդարացիությունը որպես բացարձակ ու վերջնական ճշմարտություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ՀԱԿ կուսակցության համագումարում, որտեղ նա գլխավորապես խոսեց Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հեռանկարների ու անհրաժեշտության մասին:

Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ՝ նվազագույն իսկ տարածքային զիջումը Ադրբեջանին կհանգեցնի ոչ միայն Արցախի պաշտպանական համակարգի փլուզման և պատերազմի, այլև կարող է ունենալ ներքաղաքական լուրջ հետևանքներ Հայաստանում՝ մասնավորապես օրվա իշխանության համար. «Հայաստանի այն ղեկավարը, որը կհանդգնի իրական ոտնձգություն կատարել տարածք հանձնելու ուղղությամբ, կկորցնի վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ հաշված ժամերի ընթացքում, ինչը կհանգեցնի ոչ միայն նրա քաղաքական պաշտոնանկության, այլև ամենայն հավանականությամբ՝ ֆիզիկական ոչնչացման: Ես սա չեմ արտաբերում որպես սպառնալիք, այլ ասում եմ սա զուտ քաղաքագիտական վերլուծության հիման վրա»:

– Պարոն Քանանյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական գործչի պրագմատիկ հաշվարկի արտահայտո՞ւմ էր, թե՞ Արցախի հարցի շահարկում քաղաքական նպատակներով, մասնավորապես՝ իր գոյությունը քաղաքականության մեջ և իր կուսակցության տեղերը խորհրդարանում պահպանելու նպատակով:

– Կարծում եմ՝ ձեր նշած բոլոր բաղադրիչները առկա են, բայց առաջնայինը մեկ այլ բաղադրիչ է, որը չհիշատակեցիք, և որը զուտ հոգեվերլուծաբանական բնույթ ունի: Այս մարդը մի կողմից՝ շատ քաջ է գիտակցում պատմության արժեքը՝ ի տարբերություն իր վարչազավակների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, որոնք շատ ավելի պարզունակ, նյութամոլ և աշխարհայացքի լուրջ սահմանափակվածություն ունեցող անձինք են: Նա մեծ խնդիր ունի պատմության մեջ լավագույնս հիշատակվելու: Բնականաբար, շատ սին և թշվառ երազանք է իր պարագային, որովհետև բոլորովին չի վաստակել այդ պատիվը, և չեմ կարծում, որ պատմությունը լավ կհիշատակի իրեն կամ գոնե իր կամեցած չափով լավ: Հետևաբար սա ինձ առավել քան չի հետաքրքրում:

Միաժամանակ պիտի նշեմ՝ այս անգամ մասնակիորեն փաստաբանություն անելով ձեր հիշատակած անձին: Ինքն առհասարակ ունի մարդկային և հատկապես քաղաքական մի շատ տխուր, բայց բնական արատ՝ նա տառապում է հայ ժողովրդի ներուժի նկատմամբ բացարձակ անհավատությամբ, և այդ բացարձակ անհավատությանը գումարվում են ինքնասիրահարվածությունը, երբեմն հիվանդագին դրսևորումները իր բացառիկության մասին, որոնք հանգեցնում են իր տեսակետի արդարացիությունը որպես բացարձակ և վերջնական ճշմարտություն ազգին հրամցնելու հերթական տխուր և վաղուց ի վեր տաղտկալի դրսևորումների:

Միաժամանակ նա, որպես երկրորդական նպատակ, ձգտում է իր ՀԱԿ կոչված կուսակցության համար ապահովել որոշակի խորհրդարանական տեղեր՝ ծառայելով և սպասարկելով Սերժ Սարգսյանի շահերը, որոնք ինքնին, չեմ ուզում ասել՝ իր շահերն են, բայց իր գծած քաղաքական ուղեգծի տրամաբանական և հարազատ շարունակությունն են: Ուստի նա չի կարող այլ «ճամբարում» լինել Սերժ Սարգսյանից. նա միշտ նույն «ճամբարում» էր Սերժ Սարգսյանի հետ, հատկապես եթե հիշենք, որ հենց ինքն է Սերժ Սարգսյանին ծնել և աճեցրել ազգի գլխին՝ որպես Հայաստանի քաղաքական դեմք:

Ինչևէ, անկեղծ ասած՝ չէի ուզենա որևէ լուրջ արժեք ընծայել ձեր հիշատակած առաջին նախագահի տվյալ ելույթին: Անմարմին, քաղաքականությունից վաղուց դուրս շպրտված, լուսանցքայնացված մի թշվառ տեսակետ է մի մարդուց, որին ես ինքս հետագայում կհիշեմ որպես լավ գիտնական, բայց որպես Հայաստանի շահերին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների համեմատ անհարիր մի քաղաքական գործչի, որի ժառանգությունը մենք պիտի հաղթահարենք և դնենք իրական պետականակերտման հիմքեր:

– Տեր-Պետրոսյանը Ղարաբաղյան հարցում առաջարկում է ավելի իրատես լինել՝ ասելով, որ զիջելով մի մասը՝ կկարողանաս պահպանել մնացածը: Արդյոք հնարավո՞ր է խնդրո առարկա շրջանները զիջելով՝ հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, մի պետության, որը չի թաքցնում իր ռազմական, տարածքային հավակնությունները Արցախի ու Հայաստանի հանդեպ:

– Բնականաբար՝ ոչ: Ինչպես ասացի՝ իր ելույթը ավելի շատ առնչություն ունի հոգեվերլուծաբանության, քան քաղաքական իրապաշտության հետ: Իսկ քաղաքական իրապաշտությունը առավել քան հստակ է, և բացահայտ է, որ նվազագույն իսկ տարածքային զիջում բերելու է մեր պաշտպանական համակարգի անմիջական և ամբողջական փլուզման, պատերազմի վերսկսման՝ մեզ համար խիստ անբարենպաստ պայմաններում, հազար անգամ ավելի նվազ նպաստավոր, քան ներկա՝ Սերժ Սարգսյանի կառավարմամբ պայմանավորված ոչ նպաստավոր դրությունն է: Սա բերելու է մեր պաշտպանական համակարգի կորստի և հարուցելու է անմիջական և ծայրագույն վտանգ՝ կորցնելու ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում:

Բայց այս բոլոր վախճանաբանական նկարագրությունը, որ հիմա ներկայացրեցի ձեզ, նույնպես բոլորովին ոչ իրապաշտ է, որովհետև ես պնդել եմ տարիներ առաջ և առավել ևս ապրիլյան պատերազմից հետո, կպնդեմ շատ համարձակ և հայ մարդու ու քաղաքագետի վստահությամբ՝ այսօր բացակա են նվազագույն իսկ գործնական հնարավորություններ տարածքային զիջումներն իրագործելու: Այսինքն՝ Հայաստանի այն ղեկավարը, որը կհանդգնի իրական ոտնձգություն կատարել տարածք հանձնելու ուղղությամբ, կկորցնի վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ հաշված ժամերի ընթացքում, ինչը կհանգեցնի ոչ միայն նրա քաղաքական պաշտոնանկության, այլև ամենայն հավանականությամբ՝ ֆիզիկական ոչնչացման: Ես սա չեմ արտաբերում որպես սպառնալիք, այլ ասում եմ սա զուտ քաղաքագիտական վերլուծության հիման վրա: Ես այդպիսի անձի համար ֆիզիկապես վերապրելու որևէ նախադրյալ չեմ տեսնում: Դա լինելու է ինքնաբերաբար, և դրանից չի խուսափելու ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև նրա բոլոր քաղաքական մերձավորները, որոնք կհանդգնեն իր հետ միասին նման՝ ի սկզբանե ձախորդ և անիրագործելի ոտնձգություն կատարել: Բարեբախտաբար, Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր առաջին նախագահական ժամկետի առաջին տարիների, այսօր բավական հստակ է պատկերացնում այդ վտանգը, հետևաբար ինքը ավելի շուտ կհրաժարվի իշխանությունից, քան կհանդգնի այդպիսի հրաման տալ՝ գոնե իր անձնական անվտանգությունը ապահովելու համար, թեպետ ինքը միշտ խոստում է տալու, որ կհանձնի:

Ուզում եմ հասկանալ՝ եթե չկա խաղաղության, հաշտության մթնոլորտ կողմերի միջև, վստահության որևէ նշույլ չկա Հայաստանի և Ադրբեջանի, Արցախի և Ադրբեջանի միջև, ի՞նչ իմաստ կա խոսել զիջումների մասին, ի՞նչ պիտի փոխի զիջումը որևէ մեկի կողմից:

– Գիտեք, լավ է, որ այդ հարցն ինձ ուղղում եք, բայց այդ հարցն իրականում անհասցե է թե՛ ինձ և թե՛ ձեզ: Այդ հարցը պետք է ուղղել թյուրիմացության մեջ գտնվող այն սակավաթիվ անձանց, որոնք քաղաքական իրապաշտությունը խառնում են ինչ-որ տարապայման, անհիմն երազանքների հետ: Այսօր մեր միակ ապահովությունը, մեր խաղաղության միակ աղբյուրը կարող է լինել ներկա պաշտպանական համակարգի ամրապնդումը: Խաղաղության հասնելու ուրիշ հնարավորություն չունենք: Որչափ ավելի կենսունակ և ամուր պետություն ունենանք՝ իր ներքին կառուցվածքով և քաղաքացիների վստահությամբ առ պետություն, որքան առավել զինված լինեն մեր ուժերը և ամենակարևորը՝ որչափ ավելի ինքնիշխան լինի Հայաստանը՝ որպես պետություն, այնքան ավելի մեծ հույսեր կլինեն ունենալու խաղաղություն: Այս իմաստով տարածքային զիջումների անխուսափելիության մասին խոսողները ուղղակի պատերազմի հրահրման քարոզիչ են, և ինչպես նշեցի այստեղ կայացած իմ ելույթում՝ տարածք հանձնելու քաղաքական կոչը, առավել ևս տարածք հանձնելու քարոզչությունը հակապետական ծայրագույն հանցագործություն է, որը միտված է ոչ միայն Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը Ադրբեջանին ապօրինաբար հանձնելուն, այլև Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախը)՝ անհատապես վերցված յուրաքանչյուր քաղաքացու, իր ընտանիքի ֆիզիկական կյանքին սպառնացող ուղղակի ոտնձգություն է: Այդպիսի ոտնձգությունը ոչ միայն պիտի քրեորեն պատժելի լինի հետայսու, այլև տխմարագույն և քրեականագույն մտքեր արտահայտած անձինք պետք է առնվազն լուսանցքայնացվեն այն աստիճան, որ իրենց լքված, լուսանցքայնացված վիճակում զգան իրենց ասածի և քարոզածի անհեթեթությունը և թերևս «օր մը զղջան»: Սա ոչ միայն պարտվողականության, այլև հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու քարոզչություն է:

 

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում