Վրաստանը և Ռուսաստանը միջնորդների կարիք չունեն բանակցություններ վարելու համար: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիդ Սագանելիձեն:
«Մենք Ռուսաստանի հետ ունենք հարաբերությունների այնպիսի մեծ պատմություն, այնքան լավ կամ վատ տարիներ, մենք միասին անցել ենք այնպիսի բարդ ժամանակաշրջանի միջով, մենք այնքան ընդհանուր բան ունենք, որ չեմ կարծում, որ վրացի և ռուս քաղաքական գործիչներին պետք են բուֆերներ, որոնց միջոցով նրանք բանակցություններ կվարեին: Եթե դա նրանց պետք է, դա տգիտության և վատ քաղաքականության արդյունք է»,- ասել է Սագանելիձեն:








































