Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Քաղաքական անապատ

Ադեկվա՞տ է, արդյոք, Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների բազմությանը, արտաքին ու ներքին մարտահրավերներին: Հաստատ ոչ:

Երբ ժամանակը գնում է, երբ երկրում սոցիալ-հոգեբանական մթնոլորտը, տնտեսական ու քաղաքական ճգնաժամաստեղծ արատները, իրավական խութերը շարունակում են մնալ, բայց իշխանությունն ու ընդդիմությունն ինչ-որ անորոշ սպասման մեջ են, իսկ մյուս քաղաքական ուժերն էլ օգտվելով առիթից փորձում են իրենց հաշիվները մաքրել ընդդիմության կամ իշխանության հետ` հեգնանքով, ծաղրանքով, սուր քննադատությամբ կամ հայհոյախոսությամբ, այդ իրավիճակը երկրի համար ադեկվատ համարել չի կարելի: Եվ այստեղ, իհարկե, գլխավոր պատասխանատուները հասարակության երկու հատվածներն են՝ ընդդիմությունը և իշխանությունը, որը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է այն պարզ տրամաբանությամբ, որ ցանկացած իշխանություն պատասխանատու է երկրում առկա ցանկացած աստիճանի ճգնաժամի համար:

Անշուշտ, պատասխանատվությունը մնացյալ քաղաքական ուժերի վրայից չի հանում ոչ ոք: Ի վերջո, չարախնդալու, հեգնելու, ծաղրելու և կամ սուր քննադատության ու ընդդիմախոսության կողքին, պետք են նախաձեռնություններ, որոնց բացը կա, և որոնց կարիքն ունեն հասարակությունն ու երկիրը, առնվազն այդ ուժերի տրամաբանությունից ելնելով: Բայց այդպիսի նախաձեռնություններ չկան, իսկ եղածն էլ մասայականություն չեն վայելում, ինչը կարծես թե նշանակում է, որ ուրեմն հասարակությունն ու պետությունը մի քիչ այլ բանի կարիք ունեն, քան ներկայացվում է, ասենք, որպես Ժառանգությանը, Կոնգրեսին ու ՀՅԴ-ի և իշխանության կեցվածքին ու գործունեությանն այլընտրանք: Ստացվում է փակ շրջան:

Այսօր ունենք մի վիճակ, երբ գլոբալ առումով առաջացել է քաղաքական դաշտի ադեկվատության խնդիր: Սա պարադոքս է: Սովորաբար իրավիճակի մեղմացման, հռետորաբանության նրբացման, մոտեցումների սրությունն ու արմատականությունը նվազեցնելու պարագայում հեռանկարները և զարգացման սցենարները ավելի որոշակիանում ու կանխատեսելի են դառնում, մինչդեռ Հայաստանում խորացել է անորոշությունը, ու ինչը հատկանշական է` տպավորություն է, որ քաղաքական ուժերն իրենք էլ չգիտեն, թե ինչ կարող է լինել հետո, ինչ սցենարով կարող է զարգանալ իրավիճակը: Ու այդ իրավիճակում բոլորը փորձում են ձևավորել այնպիսի հանրային մտայնություն, որ սպասումը դա ոչ թե անելանելիության, հետագա զարգացումների հանդեպ անորոշության և անիմանալիության վկայություն է, այլ մարտավարական բանիմացության և հեռատեսության գրավական: Այդպես է փորձում ներկայացնել Կոնգրեսը` հավաստիացնելով, որ Սերժ Սարգսյանը ուզած-չուզած խոսելու է: Այդպես է փորձում ներկայացնել Սերժ Սարգսյանը` յուրայիններին հավաստիացնելով, որ կխոսի այն ժամանակ, երբ ինքը կուզի: Այդպես են փորձում անել Կոնգրեսին ու իշխանությանն ընդդիմացող քաղաքական ուժերը` հավաստիացնելով յուրայիններին, որ պետք է սպասել, և շուտով Կոնգրեսն ու իշխանությունը բանկրոտ են լինելու, ու գալու է իրենց ժամը: Մինչդեռ ժամը ժամից անցնում է, խնդիրները կուտակվում, խորանում են:

Այդ իրավիճակը ժանտախտի էֆեկտ կարող է ունենալ ամբողջ դաշտի վրա` ազդելով բոլորի թե՛ իմունային համակարգի կենսունակության, թե՛ քաղաքական ճկունության վրա: Բանը հասել է այնտեղ, որ քաղաքական կենդանության նշաններ են դարձել փոխադարձ հայհոյանքները, բացահայտումները, մերկացումները, հիշեցումները, մոտ ու հեռու անցյալին անդրադարձները: Այսինքն` ճանապարհ, որով մի քանի անգամ ենք անցել անկախության տարիների ընթացքում, և որի անպտղության հարցում, թերևս, համոզվել ենք ամեն հաջորդ անգամ նախորդից ավելի ցայտուն: Բայց շարունակում ենք կանգնած մնալ այդ ճանապարհի վրա, շրջակա համայնապատկերով կախարդված: Միգուցե շատ էմոցիոնալ է ստացվում, բայց բանն այն է, որ ըստ երևույթին պրագմատիզմը չափից շատ եղավ քաղաքական պրոցեսների համար և էմոցիաները լրիվ չորացնելով` սկսեց սնվել արդեն ինքն իրենից: Մինչդեռ պրագմատիզմը երևի թե պետք է մի քիչ էլ էմոցիայից սնվի` չտրվի էմոցիային, այլ սնվի մի քիչ էլ էմոցիայից, այլապես կարող է վերածվել անապատի: Իսկ անապատն անապատ է, թեկուզ եթե լինի պրագմատիզմի անապատ: Քաղաքական դաշտը պետք է շտապ շեղվի անապատացման ճանապարհից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում