Աշխարհում կոսմետիկայի խոշորագույն արտադրող L’Oreal-ը մտադիր է ձեռք բերել Magic Holdings International չինական ընկերությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
L’Oreal-ը պատրաստ է 843 մլն դոլար վճարել Magic Holdings-ի համար, որը գրանցված է Հոնգկոնգյան բորսայում: Այդ տեղեկատվության ֆոնին ընկերության բաժնետոմսերի արժեքը 21 տոկոսով բարձրացել է:
Չինական ընկերությունը տեղակայված է Գուանչժոու քաղաքում և հայտնի է իր արտադրած կոսմետիկ դիմակներով:
Այդ որոշումը ֆրանսիական ընկերությունն ընդունել է աճող միտման շրջանակում. միջազգային ընկերությունները ձգտում են օգտվել Չինաստանում շքեղության պարագաների աճող շուկայի առավելություններից:










































