Կանադական զինված ուժերի արկտիկական ուսումնական կենտրոն է հինգշաբթի բացվել Քորնուոլիս կղզու Ռեզոլյուտ-Բեյ բնակավայրում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ազգային պաշտպանության նախարար Ռոբերտ Նիքլսոնի խոսքերով՝ դա թույլ կտա ամրապնդել Կանադայի այդ կարևոր շրջանում զինվորականների ներկայությունը և աջակցություն ցուցաբերել տեղի քաղաքացիական իշխանություններին: «Կենտրոնի շնորհիվ մեր զինծառայողները կստանան նախապատրաստություն, որն անհրաժեշտ է հյուսիսում գործողությունների համար»:
Նախարարի խոսքերով՝ կենտրոնը կգործի կլոր տարին: Կենտրոնը կարող է գործել նաև որպես առաջատար հրամանատարական կետ՝ Հեռու հյուսիսում արտակարգ իրավիճակների կամ որոնողափրկարարական օպերացիաների դեպքում:
Կենտրոնի կառուցման ծրագրերի մասին վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել էր դեռևս 2007 թվականին:










































