Thursday, 11 06 2026
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա

Պուտինի ապագան մշուշոտ է, իսկ Հայաստանինը՞

Իշխանական բուրգի ամրապնդման գործընթացը, որ դեռևս Բեսլանի իրադարձություններից հետո ծայր էր առել Ռուսաստանում` ոչ միայն ներքաղաքական, այլև աշխարհքաղաքական նշանակություն ունեցավ և ուղղակի կապ չուներ Բեսլանի իրադարձությունների հետ:

Պուտինը իշխանության առաջին իսկ օրերից չի էլ թաքցրել, որ իր հիմնական խնդիրը Ռուսաստանը աշխարհաքաղաքական բևեռ դարձնելն է: Իսկ սա առաջին հերթին նշանակում է` առնվազն հակադրվել աշխարհքաղաքական արդեն գործող բևեռին` արևմուտքին՝ մասնավորապես ԱՄՆ-ին, այնպես` ինչպես Խորհրդային Միությունն էր հակադրվում: Բայց աշխարհքաղաքական այս բևեռացման մեջ ԽՍՀՄ-ի տեղը զբաղեցնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի Չինաստանը, որովհետև նրա հակադրումը Ամերիկային և արևմուտքին` ոչ թե այդ երկրի տվյալ պահի ղեկավարության ցանկությամբ է պայմանավորված, այլ դրված է այդ երկրի գաղափարախոսության հիմքում. Չինաստանը սոցիալիզմի լիդերն է, ԱՄՆ-ը` կապիտալիզմի, և երկու հասարակարգերի լիդերների մրցակցությունը բնական է դառնում և հասկանալի:

Ռուսաստանի պարագան մի փոքր այլ է. այս երկրի սահմանադրության հիմքում, ըստ էության, դրված են արևմտյան արժեքներ: Հենց սա է պատճառը, որ, ասենք, Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրոպայի հակադրումը օրինակ ԱՄՆ-ին` այդպես էլ չի ստացվում, որովհետև այսօրվա Ֆրանսիան և ողջ Եվրոպան հիմնված են այդ երկրի արժեքային համակարգի վրա և անհուսալիորեն յուրացրել են այդ արժեքները: Իսկ աշխարհքաղաքական բևեռ, առավելևս` գերտերություն լինելու համար անհրաժեշտ է ավտոնոմ, ցանկալի է այլոց հակադիր գաղափարախոսություն` իդեաների մրցակցության դաշտ ստեղծելու համար:

Պուտինը իր իշխանության տարիներին քաղաքականության մեջ նոր գաղափարներ չներմուծեց, ու հասկանալի է, որ այլևս չի էլ ներմուծի: Հասկանալի է, որ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը այս պահին անհնար է և ժամանակավրեպ (պատահական չէ, որ ետբեսլանյան շրջանում Պուտինը դառնությամբ էր խոսում ԽՍՀՄ-ի փլուզման մասին), մանավանդ որ Ռուսաստանի կոմունիստները Պուտինին գաղափարական թշնամի են համարում: Բայց իր աշխարհքաղաքական ամբիցիաները գաղափարական տեսակետից ձևակերպելու անկարողությունը ամենևին էլ չի պակասեցնում ՌԴ նախագահի աշխարհաքաղաքական բևեռի տեսլականը: Ու գաղափարախոսական բեկման, արևմուտքից քաղաքական համակարգով և գաղափարախոսությամբ տարանջատվելու խնդիրը Պուտինը լուծեց ամենապրիմիտիվ տարբերակով. եթե արևմուտքը ժողովրդավարությունն է, Ռուսաստանը պետք է լինի հակաժողովրդավարությունը, եթե արևմուտքը խոսքի ազատությունն է, Ռուսաստանը պետք է լինի խոսքի անազատությունը, եթե արևմուտքն ազատ տնտեսական մրցակցությունն է, Ռուսաստանը կառավարելի տնտեսությունը պետք է դառնա:

Այսինքն, Պուտինը հույս ունի եվրոպական արժեքներին հակադրվելու պրիմիտիվ ճանապարհով հասնել ցանկալի արդյունքի։ Պուտինը լավ է հասկանում, որ գերտերությանը անհրաժեշտ են նաև արբանյակ պետություններ: Այս իմաստով` մեծ նշանակություն ունի ԱՊՀ-ն: Իր իշխանության տարիներին Վլադիմիր Պուտինը հետևողականորեն աջակցել է ԱՊՀ երկրների հակաժողովրդավարական իշխանություններին` այն հաշվարկով, որ ավտորիտար իշխանությունները որոշակի խնդիրներ կունենան արևմուտքի հետ, և իշխանությունը բռնազավթելու նրանց ջանքերը առաջին հերթին հակադրում է նշանակում եվրոպական արժեքներին: Եվ իսկապես, ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարներին միավորում է մեկ բան` նրանք բոլորը բռնազավթել են իշխանությունը և միմյանց նկատմամբ հարազատություն են զգում:

Անկախ ամենից սակայն, Պուտինյան կայսրության հեռանկարները մշուշոտ են թվում. Նրա ամենամերձավոր շրջապատը կարող է խառնել նախապես ծրագրված բոլոր պայմանավորվածությունները ու Հայաստանն ամեն ինչ պետք է անի` այդ երկրում սկսվող նոր առճակատման հետևանքով ռուսական կայսրության փլատակների տակ չմնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում